Բավ է պառակտվել
10-06-2017 21:33

Արոնյանը Norway Chess Classic-2017-ի 4-րդ տուրում պարտության է մատնել աշխարհի չեմպիոնին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սթավանգերում ընթացող Norway Chess Classic-2017 սուպերմրցաշարի 4-րդ տուրում պարտության է մատնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին:
Ինչպես հաղորդում են մրցաշարի պաշտոնական կայքից, հոլանդացի Անիշ Գիրին պարտության է մատնել աշխարհի էքս-չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան հաղթանակ է տարել ֆրանսիացի մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ:
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)- Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) և Ուեսլի Սո (ԱՄՆ)- Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) պարտիաները դեռ շարունակվում են:
Norway Chess Classic-2017-ի հինգերորդ մրցաշարը մեկնարկել է հունիսի 5-ին, և կընթանա մինչև հունիսի 17-ը: Աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերները խաղալու են շրջանակային համակարգով: