Բավ է պառակտվել
23-10-2015 11:58

Արոնյանը և Մկրտչյանը ոչ­ոքի խաղացին Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում

Հայաստանի շախմատի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության նախավերջին տուրում միավոր կիսեցին մրցակիցների հետ: Մրցաշարի 5­-րդ տուրում Արոնյանը «Սիբերիա» թիմի կազմում ոչ­ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: «Սիբերիա»­ն 3,5­2,5 հաշվով հաղթեց ադրբեջանական «Սոկար» թիմին:  Կանանց պայքարում Մկրտչյանը միավորը կիսեց Դինա Բելենկայայի հետ, իսկ «Ուգրա» թիմը 3,5­0,5 հաշվով հաղթեց «ՍՊԲ» թիմին: