Բավ է պառակտվել
10-11-2014 09:41

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում Լևոն Արոնյանը կհանդիպի միանձնյա առաջատարին

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում նոյեմբերի 10-ին կկայանա 6-րդ տուրը: Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա միանձնյա առաջատար Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նախորդ 5 պարտիաներումՀայաստանի հավաքականի առաջատարը խաղացել է միայն ոչ ոքի:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրից հետո Ալեքսանդր Գրիշչուկը հավաքել է 4.5 միավոր: Ռուս Վլադիմիր Կրամնիկը 3 միավորով երկրորդն է, իսկ Արոնյանն ունի 2.5 միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը:
Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսատան) - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)
Պետեր Լեկո (Հունգարիա) - Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան)
Դինգ Լիրեն (Չինաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)