21-03-2016 08:54

Հայ ծանրորդները` Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկության հաղթողներ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Ռուբեն Ալեքսանյանը հաղթել են Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկությունում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։
Կազանում ընթացող Գավաթի խաղարկության կանանց մրցաշարի +75 կգ քաշային կարգում Խուրշուդյանը պոկել է 110 կգ, իսկ հրումում՝ 136 կգ, երկամարտի 246 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ Գավաթի խաղարկության հաղթող: Կանանց +75 կգ քաշին մասնակցում էին 3 ծանրորդներ:
Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահել է 189 կգ, իսկ հրումում՝ 241 կգ և երկամարտի 430 արդյունքով դարձել Գավաթի խաղարկության հաղթող:
Նախօրեին 94 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: