Բավ է պառակտվել
19-10-2016 18:56

Հայ օլիմպիական Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել

Հունահռոմեական ոճի ըմբիշ և Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը վիրահատվել է Գերմանիայում: Այս մասին հայտնում է մարզիկի գործակալ Արսեն Բադալյանը: Ըստ նրա՝ վիրահատությունն ավարտված է, իսկ Միհրանն իրեն կայուն լավ է զգում։

«Շնորհակալություն բժիշկ Հերդին կատարած աշխատանքի համար: Առջևում ապաքինման երկար գործընթացն է: Ամեն ինչ կարգին է»,-ասել է Արսեն Բադալյանը: Միհրան Հարությունյանը ուսի լուրջ վնասվածքով էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ իր վրա էր վերցրել մարզիկի վիրահատության բոլոր ծախսերը: