Բավ է պառակտվել
18-07-2015 08:35

Հայ հեծանվորդն Աթենքում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Նախօրեին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիատասարդական առաջնությունը «Սկրատչ» մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք): Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայից հայտնում են, որ հայաստանցի 2 հեծանվորդներն էլ՝ Եդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ: Այս փուլում փայլուն հաջողության է հասել 18-ամյա Էդգար Ստեփանյանը. հայ հեծանվորդը գերազանցել է բոլորին ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայկական հեծանվային մարզաձևի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Ի պատիվ Էդգար Ստեփանյանի Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձացվել մեր երկրի դրոշը: Պավել Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը: