Բավ է պառակտվել
01-09-2016 10:05

Հայ ծանրորդը կարող է զրկվել Պեկինի օլիմպիական մեդալից

2008թ. Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը կարող է զրկվել պարգևից դոպինգ-նմուշում հայտնաբերված արգելված դեղամիջոցների պատճառով:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կայքում հրապարակվել են վեց մարզիկների անուններ, այդ թվում՝ Տիգրան Մարտիրոսյանինը:

«69 կգ քաշային կարգի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի կրկնակի դոպինգ թեստում հայտնաբերվել է ստանոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլթեստոսթերոն: Արդյունքում Մարտիրոսյանը որակազրկվել է»,- ասվում է հաղորդման մեջ:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ԱՕԿ-ն ամենակարճ ժամկետներում պետք է վերադարձնի մեդալը:

Այս հարցով վերջնական որոշում կկայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: