Բավ է պառակտվել
08-07-2016 10:04

Հայ ծանրամարտիկի դոպինգ–թեստի ստուգումը դրական արդյունք է տվել

2008 թ.–ի Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ Տիգրան Մարտիրոսյանի դոպինգ–թեստերի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել։ Դրական արդյունք են տվել նաև թուրք Սիբել Օզքանի դոպինգ–թեստերը, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը (IWF)։

IWF–ի գործկոմն ավելի վաղ որոշել էր, որ 2008 և 2012 թթ.–ի օլիմպիական խաղերի դոպինգ–թեստերի երեք և ավելի դրական արդյունքի դեպքում կորակազրկվեն այն երկրները, որոնց ներկայացնում են այդ մարզիկները։ Տիգրան Մարտիրոսյանը Պեկինում նվաճել է բրոնզե մեդալ մինչև 69 կգ քաշային կարգում, իսկ Սիբել Օզքանը` արծաթե մեդալ մինչև 48 կգ քաշային կարգում։

Մարզիկների մոտ հայտնաբերվել է ստանոզոլոլի ստերոյիդ, իսկ Մարտիրոսյանի թեստը ցույց է տվել նաև դեհիդրոքլորոմեթիլտեստոստերոնի հետքեր։ Այս դեղորայքը հայտնաբերվել է նաև ադրբեջանցի ծանրամարտիկ Սարդար Հասանովի դոպինգ–թեստում։ Բոլոր երեք մարզիկները ժամանակավորապես հեռացվել են մրցումներից, նրանց նկատմամբ հարուցվել են կարգապահական գործեր։