Բավ է պառակտվել
11-08-2016 10:13

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը վնասվածք է ստացել Ռիոյի Օլիմպիադայում (տեսանյութ)

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ մտան 77 կգ քաշային ծանրորդները։

Ծանրամարտի 77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 170 կգ, հետո 174 կգ, սակայն չբարձրացրեց 176 կգ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Նույն վարժությունում Օլիմպիական խաղերի ռեկորդ սահմանեց Չինաստանի ներկայացուցիչ Խիաուջունը՝ բարձրացնելով 177 կգ։

Հրում վարժությունում Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 195 կգ և երկրորդ մոտեցման ժամանակ նա, ծանրաձողը բարձրացնելիս, վնասվածք ստացավ և հանվեց հետագա պայքարից։