Բավ է պառակտվել
17-08-2015 17:12

Գեւորգ Ղազարյանը դարձավ Պորտուգալիայի առաջնությունում խաղացած առաջին հայ ֆուտբոլիստը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը դարձավ Պորտուգալիայի առաջնությունում խաղացած առաջին հայ ֆուտբոլիստը: Պորտուգալիայի առաջնության մեկնարկային տուրում «Մարիտիմուն» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Ունիան Մադեյրային»: Ղազարյանը «Մարիտիմուի» մեկնարկային կազմում էր եւ հանդես եկավ առանց փոխարինման:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանն այս մրցաշրջանից առաջ հունական «Կերկիրայից» է տեղափոխվել պորտուգալական ակումբ, որի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: