26-08-2016 14:35

ՀՀ-ի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձավ «Վարդար» ակումբի խաղացող

Մակեդոնիայի ֆուտբոլի գործող չեմպիոն «Վարդար» ակումբը պաշտոնապես ներկայացրեց իր նորեկին` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանին։

Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 23–ամյա կիսապաշտպանը «Վարդարի» հետ ստորագրել է 1+1 ձևաչափով պայմանագիր (մեկամյա պայմանագիր` ավտոմատ կերպով ևս մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ):

Բարսեղյանը տեղափոխվել է «Վարդար» Կապանի «Գանձասարից»։ Տարբեր տարիներ հանդես է եկել «Բանանց» և «Միկա» հայկական ակումբներում։