Բավ է պառակտվել
07-07-2015 10:54

Ունիվերսիադայում Հայաստանը ոսկի մեդալ նվաճեց

Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան: Այսօր տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության եզրափակիչ փուլը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը (օղակներ): «Մեր մարզիկը գերազանց հանդես եկավ և հավաքելով 15.500 միավոր, նվաճեց ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Թովմասյանն իրենից հետ թողեց Եվրոպայի չեմպիոններ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին և Ալեգ Վերնիաևին: Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է ԽՍՍՀՄ սպորտի վարպետ Կարեն Բաղդասարյանը»,-տեղեկացնում է ԿԳՆ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 4 ից մեկնարկած համաշխարհային մարզական խաղերում սա Հայաստանի դեռևս առաջին մեդալն է: