Բավ է պառակտվել
15-08-2016 10:26

Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի ցածր միավորի պատճառը լարվածությունն էր

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի նժույգթափեր վարժության եզրափակչում թերություններ կային, ասել է նա:

Մերդինյանի խոսքով, եթե ինքը վարժության վերջին հատվածում պտույտը կատարեր, ապա 6.8 միավոր կստանար։ «Լարվածություն էի զգում, դա էր պատճառը, որ վերջին պտույտը չկատարեցի»,– ասել է նա, ավելացնելով, որ վարժությունը չկատարելու պատճառն առողջական խնդիրներն են։

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի եզրափակչում, հավաքելով 14.933 միավոր, զբաղեցրեց 7-րդ տեղը։

Հարություն Մերդինյանը 2015 թվականի աշխարհի առաջնության նժույգթափեր վարժության բրոնզե մեդալակիր է, մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն։