Բավ է պառակտվել
30-10-2015 09:14

Սերենա Ուիլյամսի հայ ընտրյալը

Սերենա Ուիլյամսը հանդիպում է Ալեքսիս Օհանյանի` Reddit լրատվական կայքի հիմնադրի հետ: «Ալեքսիսը նրան անվանում էր «փոքրիկս» և բռնել էր նրա ձեռքը»,– նշում է աղբյուրը, որը տեսել է զույգին նախօրեին Լոս Անջելեսի մարմնամարզության դպրոցում բարեգործական ակցիայի ժամանակ։ Ալեքսիս Օհանյանը 32–ամյա ձեռնարկատեր է Նյու Յորքից։ Նա վերջերս է հայտնվել Սերենայի կյանքում, սակայն արդեն սիրել է թենիսը։ Ալեքսը խոստովանել է, որ միշտ անտարբեր է եղել սպորտի նկատմամբ, բայց Սերենայի հետ ծանոթությունից հետո ռակետ է վերցրել ձեռքը:

Reddit նախագիծը, որի հիմնադիրն Օհանյանն է, աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող կայքերից է։ Դա սոցիալական լրատվական կայք է, որտեղ գրանցված օգտատերերը կարող են տեղադրել ինտերնետից ցանկացած տեղեկատվության հղում։