Բավ է պառակտվել
13-03-2017 11:35

Ստամբուլում կայացած մրցաշարում հայ ըմբիշը արծաթ է նվաճել

Հայ մարզիկ Նարեկ Սուրենյանը(65 կգ) Ստամբուլում անցնող Յաշար Դողուի անվան միջազգային 45-րդ մրցաշարին արծաթե մեդալ է նվաճել, այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից:
Սիրունյանը մի քանի վաղաժամ հաղթանակ է տարել, և մրցակցին զիջել է միայն եզրափակիչ պայքարում՝ նվաճելով արծաթե մեդալ:
Հայ ըմբիշներ՝ (86 կգ քաշային) Վահե Թամրազյանը և Գեորգի Կետոևն ու Շամիր Աթյանը (97 կգ քաշայիններ), դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ստամբուլում նվաճել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: