Բավ է պառակտվել
11-05-2016 11:49

Հայ ըմբիշը ոսկե մեդալ նվաճեց միջազգային մրցաշարում

Հայաստանի ներկայացնող մյուս վեց մարզիկներն արժանացան բրոնզե մեդալների

Դաղստանի Խասավյուրտ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Հայաստանի ներկայացնող մյուս մարզիկները` Հայկ Բադալյանը (50 կգ), Արման Անտոնյանը (55 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (84 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (96 կգ) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ տղաներից և՛ գոհ է, և՛ դժգոհ: «Այստեղ իրոք մրցակցությունը մեծ էր: Դժգոհություններ և թերություններ կան, բայց նաև կան մարզիկներ, որոնցից գոհ եմ: Օրինակ` Գևորգ Մխեյանը, ով Հայաստանի առաջնությունում երրորդ տեղ էր զբաղեցրել, այստեղ 4 հաղթանակ տարավ և 2 պարտություն: 66 կգ քաշային կարգում 44 ըմբիշներ կային: Գևորգն իրեն լավ դրսևորեց: Ինչ վերաբերում է ծրագրերին՝ մայիսի 21-ից ուսումնամարզական հավաքի կմեկնենք Ծաղկաձոր»,-նշեց Վարդանյանը:

Մրցաշարին, որը կայացել է մայիսի 8-10-ը, մասնակցել է 180 ըմբիշ: