30-08-2016 13:22

Սերգեյ Սիմոնյանն աշխարհի առաջնությունում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

 

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ) հաղթել է ադրբեջանցի մարզիկ Զիյադ Զեյնալովին Ֆրանսիայում մեկնարկած Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։

Հայաստանի ներկայացուցիչը հաղթանակ է տարել ջախջախիչ 8:0 հաշվով:

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացվում է Ֆրանսիայի Մայկոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Ազատ ոճայիններից հանդես կգան Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ):

Առաջինը պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները, ովքեր ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ արդեն Մայկոնում են: Իսկ ազատ ոճայինները մրցատեղի են մեկնել օգոստոսի 1-ին` գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ենթակայությամբ: