Բավ է պառակտվել
01-09-2016 13:22

Էդգար Խաչատրյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

120 կգ քաշային Էդգար Խաչատյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ֆրանսիայի Մակոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

«Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր բելառուս մարզիկին, այնուհետև 1:10 հաշվով զիջեց թուրք Օսման Յըլդըրըմին, վերջինս հասավ եզրափակիչ, և Խաչատրյանը շարունակեց սփոփիչ գոտեմարտերը, որտեղ 8:0 և 5:0 հաշվով հաղթեց համապատասխանաբար կանադացի և ուկրաինացի մրցակիցներին»,– ասվում է հաղորդագրությունում։

Բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը տուշեով հաղթեց ռուս Նիկոլայ Իզմայիլովին: Բացի այդ, գորգ դուրս եկած 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:3 հաշվով զիջեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին, իսկ 55 կգ քաշային Էդգար Թամազյանն էլ քառորդ եզրափակչում պարտվեց ղրղըզ մարզիկին և դուրս մնաց հետագա պայքարից:

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել են Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Ազատ ոճայինները պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 3-ից: