16-08-2016 18:29

Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը չնկատեց թուրք ըմբիշին եւ նույնպես դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում ապահովեց առնվազն արծաթե մեդալ՝ դուրս գալով եզրափակիչ:

Երրորդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության մատնեց թուրք Չենկ Իլդեմին:

1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել էր իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին, իսկ հաջորդ փուլում 2 րոպե 11 վայրկյանում 8:0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Ալին Ցիուրարուի նկատմամբ:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի կուբացի Դանիել Կաբրերան: