20-03-2017 17:58

Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Դանիելյանը Գերմանիայում արծաթ է նվաճել


Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Դանիելյանը Գերմանիայում անցնող բռնցքամարտի «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարին արծաթե մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում են Ազգային Օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Եզրափակչում Դանիելյանը պարտություն է կրել Էկվադորի ներկայացուցչից:
Նշենք, որ «Chemistry Cup 2017»-ն անցնում էր գերմանական Հալե քաղաքում, մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին երեք բռնցքամարտիկներ: