Բավ է պառակտվել
09-05-2016 08:01

Ալբերտ Ղազարյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և հաղթանակը նվիրեց հայ զինվորին

Մոսկվայում ընթացող խառը մարտարվեստի OFS մրցաշարում հայ մարզիկին հաջողվեց հաշված րոպեների ընթացքում հաղթանակ տանել Հայաստանը ներկայացնող մարզիկ Ալբերտ Ղազարյանը հաղթեց մրցակցին` ադրբեջանցի մարզիկ Ռուսլան Մուրթազովին մայիսի 8-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզական պալատում տեղի ունեցած մենամարտում: Ղազարյանը հաշված րոպեների ընթացքում պարտության մատնեց հակառակորդին։ Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանը զինվորական հագուստով և Արցախի դրոշով հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է հայ ժողովրդին և այն զինծառայողներին, ովքեր պաշտպանում են սահմանը։ Դա OFS (Octagon Fighting Sensation) խառը մարտարվեստի ութերորդ մրցաշարն է, որը տեղի է ունեցել «Ամեն ինչ հաղթանակի համար» կարգախոսի ներքո: