14-04-2016 08:17

ԵԱ-2016-ում Անդրանիկ Կարապետյանը՝ չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Հայ ծանրորդների մեծ առավելությամբ ավարտվեց 77 կգ քաշայինների պայքարը Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտում հավաքեց 367 կգ: Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի 352 կգ-ով գրավեց երկրորդ տեղը: Պոկում վարժությունում լավագույն արդյունքը ցույց տվեց Անդրանիկ Կարապետյանը՝ 170, իսկ Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ արդյունքով երկրոդն էր: Հրում վարժությունում եւս առաջինն Անդրանիկ Կարապետյանն էր՝ 197 կգ: Տիգրան Մարտիրոսյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը՝ 192 կգ: Կանանց 63 կգ քաշային կարգում Քրիստինե Պետրոսյանը երկամարտի 207 կգ արդյունքով գրավել է 5-րդ տեղը: