Բավ է պառակտվել
13-06-2015 11:35

Առաջին հաղթանակը Բաքվում

«Ընդունեք շնորհավորանքներս: Առաջին հաղթանակն ունենք»,-Բաքվից ֆեյսբուքի միջոցով ավետում է Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Բաքվում ընթացող եվրոպական խաղերում հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը հաղթանակ տոնեց պորտուգալացի Ժոաու Կարվալյուի նկատմամբ: Ռոման Ամոյանի հաջորդ մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանն է: Հունահռոմեական ոճի մեր մյուս երեք ըմբիշները` Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) ասպարեզ կելնեն հունիսի 14-ին: