Բավ է պառակտվել
18-04-2016 10:31

Հայ ծանրամարտիկները ժամանեցին Երևան

Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում հաղթած ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց Հայաստանի հավաքականներն այս գիշեր Նորվեգիայից վերադարձան Հայաստան:  «Զվարթնոցի» vip սրահի սպասասրահում ազատ տեղ չկար: Ծանրորդներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզիկների ծնողները, բարեկամները, ընկերները եւ երկրպագուներ: Երկրպագուները դրոշներով, ծաղկեփնջերով, չեմպիոնների նկարներով սպասում էին մարզիկներին: Չեմպիոններին դափնեպսակները հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մյուս մեդալակիներին, այդ թվում՝ Եվրոպայի փոխչեմպիոններին՝ սպորտի նախարարը: Դիմավորողներից ամենակրտսերը Նազիկ Ավդալյանի որդին էր՝ 2,5-ամյա Վաչեն:  Եվրոպայի չեմպիոնները չեմպիոններին վայել դիմավորման արժանացան: 

Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը՝ նվաճելով 8 ոսկե, 7 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Նորվեգիայում Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին նաեւ Անդրանիկ Կարապետյանն (77 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), իսկ Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) եւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը դարձան փոխչեմպիոն, 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանն (105 կգ) էլ արժանացավ բրոնզե մեդալի: