Բավ է պառակտվել
22-05-2015 08:58

Հայ շախմատիստուհիները` Եվրոպայի առաջնությունում

Վրաստանի Չակվի քաղաքում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Երրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Գալոյանն ու Էլինա Դանիելյանը կեսական միավոր են զիջում առաջատարներին՝ Միխայելա Սանդուին, Ալինա Կաշլինսկայային, Օլգա Գիրյային և Նինո Բացիաշվիլիին: Երրորդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի է խաղացելՆանա Ձագնիձեի հետ: Լիլիթ Գալոյանը սևերով միավորը կիսել է լեհ Մոնիկա Սոցկոյի հետ: Գալոյանը զբաղեցնում է 5-րդ, իսկ Դանիելյանը 7-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2-ական, Աննա Հայրապետյանը՝ 1, Սուսաննա Գաբոյանը՝ միավոր: