Բավ է պառակտվել
15-05-2017 12:50

Շախմատիստներ Արոնյանն ու Մովսիսյանը «Բադենի» կազմում Բունդեսլիգայի չեմպիոն են դարձել

Գերմանիայում ավարտվեց Բունդեսլիգայի հերթական սեզոնը: «Ոսկին» նվաճեց «Բադեն» ակումբը, որի կազմում՝ 2017թ. հանդես էին գալիս Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երկու ներկայացուցիչ՝ գրոսմաստերներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Նշվում է, որ «Բադեն» ակումբը հաղթանակով է ավարտել բոլոր 15 հանդիպումները, և վերջին 11 տարիներում 10-րդ անգամ նվաճել է Գերմանիայի ակումբային չեմպիոնի տիտղոսը:
« Բեռլին» ակումբը, որը գլխավորում է Հրանտ Մելքումյանը, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: