Բավ է պառակտվել
14-11-2016 15:02

Հայ սամբիստները հինգ մեդալ են նվաճել Բուլղարիայի աշխարհի առաջնությունում

Հայ մարզիկները չորս բրոնզե և մեկ արծաթե մեդալ են նվաճել 2016 թվականի սամբոյի աշխարհի առաջնությունում, որն ավարտվեց Սոֆիայում։

Ինչպես հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, «արծաթը» նվաճել է հայ սամբիստ Վաչիկ Վարդանյանը (68 կգ քաշային կարգ), իսկ բրոնզե մեդալները ստացել են` Ասյա Լազարյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ)։