Հոկտեմբերի 10-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը Երևան-Վարշավա չարտերային թռիչքով մեկնել է Լեհաստան:
Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը Աշխարհի առաջնություն-2018-ի որակավորման փուլի երրորդ տուրում վաղը՝ հոկտեմբերի 11-ին, հանդիպելու է Լեհաստանի ընտրանուն։ Այս մասին նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լեհաստան է մեկնել 22 ֆուտբոլիստ: Հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղին նույնպես չի մասնակցի։