Բավ է պառակտվել
11-01-2016 14:39

Հայ գեղասահորդները Տորունի մրցաշարում զբաղեցրել են 2-րդ տեղը

Հայ գեղասահորդները մրցանակներով են վերադարձել լեհական Տորուն քաղաքում կայացած գավաթի խաղարկությունից, տեղեկացնում է Գեղասահքի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Անաստասիա Գալուստյանը կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում: Նա իրենից առաջ է թողել միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Տղամարդկանց մրցաշարում էլ 2-րդ տեղն է զբաղեցրել Սլավիկ Հայրապետյանը (163,39): Հաղթողի կոչումը 228,52 միավորով նվաճել է Իսրայելը ներկայացնող Օլեքսեյ Բիչենկոն: Հայ գեղասահորդները պատրաստվում են հունվարի 25-31-ը Բրատիսլավայում անցկացվելիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: