Բավ է պառակտվել
25-01-2016 13:58

Հայ գեղասահորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: 
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, Հայաստանն այս առաջնությունում կներկայացնեն գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: 
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունվարի 25-ին և կեզրափակվի 31-ին: