Բավ է պառակտվել
14-05-2015 17:01

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին կմասնակցեն 3 հայ ձյուդոիստներ

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին ձյուդո մարզաձևում Հայաստանը 3 մարզիկ կներկայացնի: 
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանն  տեղեկացրեց, որ Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Դավթյանը, Դավիթ Նիկողոսյանը և Ժաննա Ստանկևիչը:
Ընտրանին այժմ նախապատրաստական հավաք է անցկացնում Անթալիայում, որը կտևի մինչև սույն ամսի 20-ը: Մինսկում հունիսի 8-ից 12-ը հավաք կլինի, իսկ 13-ից ձյուդոիստները կմարզվեն Երևանում: 
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կկայանան հունիսի 12-ից 28-ը, իսկ ձյուդոիստները պայքարին կներգրավվեն վերջին օրերին: