03-05-2016 09:16

Հայ ըմբիշները կմեկնեն Ստամբուլ մասնակցելու վարկանիշային մրցաշարին

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 6-8-ը կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա միայն 59 կգ քաշային Ռոման Ամոյանը: 130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Ամոյանի հետ մրցավայր կմեկնեն հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Էդուարդ Սահակյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Ստամբուլ կմեկնեն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) և Մուսա Մուրթազալիեւը (86 կգ):

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի օլիմպիական 4 ուղեգիր, որոնք նվաճել են Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Ազատ ոճի թիմից ուղեգիր ապահովել են Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):