Բավ է պառակտվել
24-08-2016 16:31

Բորանյանն ու Ամոյանը կմասնակցեն Իրանի առաջնությանը

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի անդամներ Վարշամ Բորանյանն ու Ռոման Ամոյանը մասնակցելու են Իրանի ակումբային առաջնությանը:

59 կգ քաշային Ամոյանը և 71 կգ քաշային Բորանյանը հանդես են գալու Իզե քաղաքի համանուն թիմի կազմում,- հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Այդ մրցաշարի առաջին փուլը կայանալու է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը:

Հայաստանցի մարզիկները մրցույթին կմասնակցեն  իրանական առաջատար դատավոր Ալի Դոլատթհի աջակցությամբ: