Բավ է պառակտվել
16-03-2015 18:00

Հայ բռնցքամարտիկները կմասնակեցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին

«Անի Պլազա» հյուրանոցում կայացավ ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի 7-րդ համագումարը՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նախագահությամբ: Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, համագումարի օրակարգի հիմնական հարցը հայ բռնցքամարտիկների մասնակցությունն էր Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: «Այս հարցը դրվեց քվեարկության և 70 կողմ, 2 դեմ ձայներով որոշվեց, որ հայ բռնցքամարտիկները պետք է մասնակցեն այդ խաղերին: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ մարտի 18-ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությունից հետո կորոշվի, թե որ մարզիկները կներկայացնեն մեր երկիրը: 

Այնուհետև մարզային ֆեդերացիաները և հիմնական մարզադպրոցները հաշվետվության տեսքով ներկայացրեցին 2014թ. իրենց կատարած աշխատանքները : Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը նկատեց, որ Հայաստանում մեծացել է բռնցքամարտով զբաղվողների և հետաքրքրվողների թիվը՝ ընդգծելով, որ կան մարզադպրոցներ, որտեղ նույնիսկ հերթեր են գոյանում»,– նշված է հայտարարության մեջ: