Բավ է պառակտվել
27-06-2017 12:27

Հայ մարմնամարզիկները 15 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 11 բրոնզե մեդալ:
Ինչպես հայտնում են ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից, առաջնությունն ընթացել է հունիսի 24-25-ին՝ Մալթայում:
Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ. խոչընդոտներով վազք):
Երվանդ Մկրտչյանը արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել նաև 1500 մ. և 3000 մ. վազքում: Էլլադա Ալավերդյանը նույնպես արծաթ և բրոնզ է նվաճել (խոչնդոտներով վազք 3000 մ. և 400 մ. արգելավազք):
Բրոնզե մեդալ է նվաճել նաևԳայանե Չիլոյանը (վազք՝ 200 մ. ), Լիլիթ Հարությունյանը (վազք՝ 800 մ. և 1500 մ.), Յանա Աբրահամյանը (եռացատկ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում), Տիգրան Մկրտչյանը (վազք ՝ 400 մ. և 800 մ.), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում):
Ընդհանուր թիմային հաշվարկով մեր հավաքականը զբաղեցրել է 6-րդ տեղը: Եվրոպայի թիմային առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 16 մարզիկ: