Բավ է պառակտվել
15-04-2016 08:06

Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կայացավ 69 կգ քաշային կարգի կանանց մրցումը:
Եվրոպայի չեմպիոն դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը: 29-ամյա մարզուհին պոկում վարժությունում բարձրացրել է 105, իսկ հրում վարժությունում` 132 կիլոգրամանոց ծանրաձողը. ընդհանուր 237 կգ:
Նշենք, որ Ավդալյանը հրում վարժությունում հաջող է իրացրել իր բոլոր երեք մոտեցումները, որոնցում, համապատասխանաբար, պատվիրել է 122, 127 և 132 կգ ծանրաող:
Արծաթե մեդալ նվաճած բելառուսցի Դարյա Պաչաբուտը երկամարտում գրանցել է 236 կգ արդյունք:

Տեղեկացնենք, որ չեմպիոնն իր հաղթանակը նվիրում է Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին։