Բավ է պառակտվել
17-12-2015 13:16

Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Մոսկվայում

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում` առանձին գործիքների վրա: Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ` Մոսկվայի «Օլիմպիական ավանում» դեկտեմբերի 14-16-ը կայացել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը, որին մասնակցում էին 30 երկրի 140 մարզիկ: «Արթուր Թովմասյանը լավագույնն էր օղակների վարժությունում», – նշվում է հաղորդագրության մեջ։ Արթուր Դավթյանը, ով նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել բազմամարտում, առաջինն է եղել նաև հենացատկում: Օղակների վարժությունում Դավթյանն երրորդն էր, նժույգթափերում` երկրորդը։