Բավ է պառակտվել
01-04-2016 11:29

Անաստասիա Գալուստյանը հանդես կգա ԱԱ ազատ ծրագրում

Հայաստանը ներկայացնող գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:  Աղջիկների կարճ ծրագրում Գալուստյանը հանդես եկավ 5-րդ ենթախմբում և հավաքելով 53,24 միավոր՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ-ը: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակիցը իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին: Կարճ ծրագրից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացնող Գրասի Գոլդն է: Ազատ ծրագրով աղջիկները հանդես կգան արդեն ապրիլի 2-ին: