Բավ է պառակտվել
22-05-2017 18:21

Եվրոպայի Առաջնությունում հայ բազկամարտիկները վեց մեդալ են նվաճել

Եվրոպայի Առաջնությունում հայ բազկամարտիկները վեց մեդալ են նվաճել:
Առաջնությունն անցել է մայիսի 13-22-ը՝ Լեհաստանի Կատովիցե քաղաքում: Դրանում մասնակցություն են ունեցել ավելի քան 900 մարզիկ՝ 34 երկրներից:
Ինչպես հայտնում են Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից, հայ մարզիկները նվաճել են մեկ ոսկե, չորս արծաթե, և մեկ բրոնզե մեդալ: Մայրցամաքի մեծահասակների շրջանում մրցանակակիրներ են դարձել Աշոտ Ադամյանը (քաշային կարգ՝ 60 կգ, ձախ ձեռք՝ 3-րդ տեղ, աջ ձեռք` 2-րդ), Վլադիմիր Մնացականյանը (85 կգ, ձախ ձեռք, 2-րդ տեղ), Դավիթ Բոյախչյանը (110 կգ, աջ ձեռք, 2-րդ տեղ):
Երիտասարդների շրջանում՝ Դավիթ Մադոյանը (քաշային կարգը +90 կգ, ձախ ձեռք, 1-ին հորիզոնական):
Հայաստանի հավաքականը ներկայացրել են ինը մարզիկներ:
Ինչպես նշել է Հայաստանի Բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը, այժմ մեր բազկամարտիկները պատրաստվելու են (սեպտեմբերի 2-11) Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: