Բավ է պառակտվել
27-03-2017 10:44

Հայաստան-Ղազախստան. Հաղթանակ 2 րոպեում

 

Աշխարհի առաջնության 2018-ի ընտրական փուլի E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի և Արազ Օզբիլիսի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն: Խաղն անցնում էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Ղազախստանի հավաքականը Հայաստան էր ժամանել ոչ այդքան լավ տրամադրությամբ, քանի որ մարտի 22-ին Կիպրոսի հավաքականի հարկի տակ ընկերական հանդիպման ժամանակ 1:3 հաշվով պարտություն էր կրել: Չնայած դրան Ղազախստանը ցանկանում էր հաղթել և առաջ անցնելով լքել E խմբի վերջին հորիզոնականը:
Արթուր Պետրոսյանի թիմը նույնպես վճռկան էր տրամադրված և պատրաստված էր խաղին. հաշվի առնելով հատկապես սեփական հարկի տակ Չերնոգարիայի հավաքականի դեմ նախորդ հանդիպումը (3:2): Դաշտի տերերի հաղթանակի շանսերն ավտոմատ կերպով աճեցին այն բանից հետո, երբ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հաստատեց, որ թիմի կապիտան ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է լիարժեք մասնակցություն ունենալ խաղին:
Խաղը շատ արագ տեմպով սկսվեց, դաշտի տերերն անցան առաջին հարձակմանը, որը ցավալի ավարտ ունեցավ Գևորգ Ղազարյանի համար: Հյուրերի դարպասապահ Դավիդ Լորիայի հետ բախման արդյունքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վնասվածք ստացավ, ինչի արդյունքում չկարողացավ շարունակել հանդիպումը: Նրա փոխարեն 21 համարի ներքո խաղադաշտ դուրս եկավ Տիգրան Բարսեղյանը:
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցին բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնել է, որ խաղացողի վնասվածքը բավական լուրջ է, նրա մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք:
«Նրա ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության»,- հայտարարել է հավաքականի բժիշկը:


Ղազարյանի խաղից դուրս գալը վատ անդրադարձավ հայ ֆուտբոլիստների տրամադրության վրա, ովքեր կարողացան իրենց հավաքել միայն առաջին խաղակեսի երկրորդ հատվածում:
Նրանց հաջողվեց արագացնել խաղի տեմպը՝ ուժեղ ճնշման ենթարկելով հյուրերին: Ղազախստանի հավաքականի պաշտպանները ոչ մի կերպ չէին հասցնում դաշտի տերերի հարձակվող գծի գործողությունների հետևից:
36-րդ րոպեին Մարկոս Պիզելին սրեց խաղը և ստեղծեց հանդիպման առաջին վտանգավոր պահը: Հենրիխ Մխիթարյանը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն խփեց ձախ ուղղահայաց դարպասաձողին:
Երկրորդ խաղակեսը ի զարմանս տրիբունաների սկսվեց Ղազախստանի հավաքականի հարձակումներից, որոնք, ոչ մի վտանգավոր բանի չհանգեցրին: Կարելի է առանձնացնել միայն անկյունային հարվածը, որից հետո Երկեբուլան Տունգիշբաևը գտնվում էր լավ դիրքում, բայց նա չկարողացավ հարվածել գնդակին և փակել հովանոցը:


Զգալով խաղադաշտի իր կեսին աճող լարվածությունը Արթուր Պետրոսյանի թիմը արագացրեց հանդիպման ընթացքը և սկսեց ավելի շատ վերահսկել գնդակը: 64-րդ րոպեին Ղազախստանի կենտրոնական պաշտպան Սերգեյ Մալին հրեց Մխիթարյանին և չեղյալ արեց սուր հարձակումը: Հանդիպման դատավոր Ալեքսանդր Ստավրևը (Մակեդոնիա) Մալիին անմիջապես ցույց տվեց երկրորդ դեղին և կարմիր քարտերը:
Հայկական թիմի գլխավոր մարզիչը 5 րոպեի ընթացքում խաղացողների երկու փոփոխություն արեց: Մարկոս Պիզզելին և Արթուր Սարգսյանը լքեցին խաղադաշտը: Նրանց փոխարեն թարմ ուժերով դաշտ դուրս եկան Էդգար Մանուչարյանն ու Արազ Օզբիլիսը:


Դրանից հետո հայերին հարկավոր էր ընդամենը երկու րոպե՝ հանդիպման արդյունքը որոշելու համար: 73-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցմամբ հավաքականի համար իր հերթական գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ 75-րդ-ին Կամո Հովհաննիսյանը փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ, իսկ Արազ Օզբիլիսը հստակ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը՝ 2:0:
Խաղը հաղթական ավարտին հասցնելը բարդ խնդիր չէր, քանի որ Ղազախստանին դժվար էր տասը հոգով պայմանավորել իրենց հարձակվողական գործողությունները:
Աշխարհի առաջնության 2018-ի ընտրական փուլի E խմբում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրած 5 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի 6 միավոր և երկրորդ տեղում հայտնված Չերնոգորիային զիջում է ընդամենը 1 միավորով: