19-11-2016 11:05

Հայաստանի հավաքականը մեծ ցատկ կկատարի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը ԱԱ-2018-ի որակավորման փուլում Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ տոնած  հաղթանակից հետո (3:2) կտրուկ կբարելավի իր դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Նոյեմբերի 24-ին կհրապարակվի ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը:

ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը կբարձրանա 38 հորիզոնականով և կզբաղեցնի 87-րդ հորիզոնականը: