Բավ է պառակտվել
20-10-2016 14:38

ՀՀ-ն ՖԻՖԱ-ի աղյուսակում իր վատագույն արդյունքն է գրանցել վերջին 22 տարվա ընթացքում

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 13 տեղով և զբաղեցրել 125-րդ հորիզոնականը: Սա Հայաստանի վատագույն արդյունքն է 1994 թ.-ից ի վեր, երբ այն զբաղեցնում էր 141-րդ տեղը:

Հայաստանի հավաքականը անընդմեջ չորս պարտություն է կրել` չեխերի հետ ընկերական խաղում (0:3) և 2018 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներում դանիացիների(0:1), ռումինացիների (0:5) և լեհերի հետ (1:2):

2018 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները դասակարգվել են հետևյալ կերպ` Լեհաստան (15-րդ տեղ), Ռումինիա (34-րդ տեղ), Դանիա (50-րդ տեղ), Չեռնոգորիա (56-րդ տեղ) և Ղազախստան (90-րդ տեղ):

Հոկտեմբերի 20-ի դրությամբ ՖԻՖԱ-ի աղյուսակի առաջին տասնյակը`

1. Արգենտինա - 1621 միավոր
2. Գերմանիա - 1465
3. Բրազիլիա - 1410
4. Բելգիա - 1382
5. Կոլումբիա - 1361
6. Չիլի – 1273
7. Ֆրանսիա - 1271
8. Պորտուգալիա - 1231
9. Ուրուգվայ - 1175
10. Իսպանիա – 1168