Բավ է պառակտվել
01-12-2016 14:24

Հայաստանը շախմատի պատանեկան մրցաշարերում գերազանց արդյունք է ցույց տվել

2016 թվականը հայկական և համաշխարհային շախմատի համար բուռն տարի էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը:

«Այս տարի մեր պատանի շախմատիստները միջազգային մրցաշարերում կարևոր հաղթանակներ տարան: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, այս տարի մեդալներն ավելի շատ էին, քանի որ պատանիները հաջողությունների հասան Եվրոպայի և աշխարհի առաջնություններում»,- նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Նա ընգծեց, որ վերջին տարիներին Շախմատի ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է տանում աշխարհի չեմպիոնների մակարդակին հասնող շախմատիստներ պատրաստելու համար: 

Ներկայումս պատանեկան հավաքականի մարզիչն է ԽՍՀՄ վերջին չեմպիոն Արտաշես Մինասյանը: Նա շատ լուրջ աշխատանք է տարել երիտասարդների հետ, և, Անդրեասյանի խոսքով, գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ նրա կատարած աշխատանքը դրական արդյունք է տալիս: Երեխաների հետ աշխատում է նաև Հայաստանի կրկնակի չեմպիոն Աշոտ Անաստասյանը: Նա նաև Հայկ Մարտիրոսյանի անձնական մարզիչն է: Մանուէլ Պետրոսյանի հետ աշխատում է Արման Փաշիկյանը: Նրանց նպատակն է պատանիների հետ բարձր մարզական հաջողություններ հասնելը:

Հիշեցնենք, որ աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր 2016 թվականի առաջին խմբի մրցաշարում: Նույն մրցաշարում աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը: