Բավ է պառակտվել
22-12-2016 14:44

Հայաստանը 86–րդ տեղում է FIFA-ի հերթական վարկանիշային աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարձրացել է մեկ հորիզոնականով այսօր հրապարակված FIFA–ի ընթացիկ վարկանիշում` զբաղեցնելով 86–րդ տեղը։

Աշխարհի 2018 թ.–ի առաջնության ընտրական փուլում հայկական թիմի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ դիրքերը` Լեհաստան` 15–րդ հորիզոնական, Ռումինիա` 39–րդ, Դանիա` 46–րդ, Չեռնոգորիա` 63–րդ և Ղազախստան` 98–րդ։

FIFA-ի դեկտեմբերի 22–ի վարկանիշի առաջին տասնյակը.

1. Արգենտինա
2. Բրազիլիա
3. Գերմանիա
4. Չիլի
5. Բելգիա
6. Կոլումբիա
7. Ֆրանսիա
8. Պորտուգալիա
9. Ուրուգվայ
10. Իսպանիա։