Բավ է պառակտվել
20-11-2015 10:26

ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթել է Գերմանիայի ընտրանուն

Իսլանդիայիում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Այսօր տղամարդկանց մրցաշարում տեղի է ունեցել 6-րդ տուրը: Հայաստանի ընտրանին 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ: 
Առավելությունն ապահովել է Հրանտ Մելքումյանը, ով այս մրցաշարում հրաշալի է հանդես գալիս: Երրորդ խաղատախտակի վրա նա 6 խաղից 4-ում հաղթանակ է տարել, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի: 
Վերջինն ավարտվել է Գեորգ Մեյեր – Գաբրիել Սարգսյան պարտիան, որը շարունակվել է մինչեւ 107-րդ քայլը: Սարգսյանի մրցակիցը ֆիգուրի առավելություն է ունեցել, սակայն ի վերջո գրանցել է ոչ-ոքի: 
Հայաստան – Գերմանիա՝ 2.5:1.5
Լեւոն Արոնյան - Լիվիու Դիտեր Նիսիպեանու՝ ½:½
Մեյեր Գեորգ - Գաբրիել Սարգսյան՝ ½:½
Հրանտ Մելքումյան - Դանիել Ֆրիդման՝ 1:0
Դենիս Վագներ - Կարեն Գրիգորյան՝ ½:½
Մրցաշարաին աղյուսակը 6-րդ տուրից հետո.1.Ռուսաստան – 11 միավոր, 2. Ֆրանսիա – 10, 3. Ադրբեջան – 9, 4-9. Հունգարիա, Ուկրաինա, Իսպանիա, Հայաստան, Լեհաստան, Լատիվա – 8 ական միավոր: