Բավ է պառակտվել
06-07-2017 18:53

ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում Հայաստանը նահանջել է հինգ հորիզոնականով

Հինգշաբթի օրը ՖԻՖԱ-ի կողմից հրապարակված ընթացիկ վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է՝ զբաղեցնելով 73-րդ տեղը:
Հայկական թիմի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցակիցները ունեն հետևյալ դասավորությունը՝ Լեհաստան (6-րդ հորիզոնական), Ռումինիա (42-րդ), Դանիա (47-րդ), Չեռնոգորիա (54-րդ) և Ղազախստան (106-րդ):
Հուլիսի 6-ի տվյալներով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակի առաջին տասնյակը.
1.Գերմանիա
2. Բրազիլիա
3. Արգենտինա
4. Պորտուգալիա
5. Շվեյցարիա
6. Լեհաստան
7. Չիլի
8. Կոլումբիա
9. Ֆրանսիա
10. Բելգիա
Ընտրական Е խմբի վեց տուրերից հետո 16 միավորներով առաջատարներն են լեհերը, նրանց տասական միավորով հաջորդում են չերնոգորցիներն ու դանիացիները: Ռումինիայի և Հայաստանի հավաքականներն ունեն վեցական միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Ղազախստանի թիմը, որը հավաքել է երկու միավոր: