20-03-2017 12:14

Հայաստանը չի մասնակցի շախմատի աշխարհի առաջնությանը

 

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները չեն մասնակցի հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ինչպես հայտնում է Ազգային Օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, հղում անելով Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանին, Հայաստանի երկու թիմերն էլ չեն կարողացել մասնակցության իրավունք նվաճել:
«Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են 10-ական թիմեր: մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք մրցանակակիրները, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության հաղթողը եւ մեկ թիմ էլ, ՖԻԴԵ-ի ընտրությամբ », - ասել է Վարդապետյանը:
Նա ցավով նշել է, որ մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել: