Բավ է պառակտվել
24-11-2016 13:02

Հայաստանը հասել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում իր լավագույն առաջընթացին

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 38 տեղով և զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը:

Սա նոյեմբերի լավագույն առաջընթացն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ներառված բոլոր հավաքականների շրջանում։ Հայաստանի հավաքականը 2018 թ.-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի դրամատիկ հանդիպմանը 3:2 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի հավաքականին: Նախորդ ամսվա վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում էր ընդամենը 125-րդ տեղը:

2018 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները դասակարգվել են հետևյալ կերպ` Լեհաստան (15-րդ տեղ), Ռումինիա (39-րդ տեղ), Դանիա (46-րդ տեղ), Չեռնոգորիա (63-րդ տեղ) և Ղազախստան (97-րդ տեղ):

ՖԻՖԱ-ի նոյեմբերի 24-ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակը`

1. Արգենտինա - 1634 միավոր
2. Բրազիլիա - 1544
3. Գերմանիա - 1433
4. Չիլի – 1404
5. Բելգիա - 1368
6. Կոլումբիա - 1345
7. Ֆրանսիա - 1305
8. Պորտուգալիա - 1229
9. Ուրուգվայ - 1187
10. Իսպանիա – 1166 -0-