Բավ է պառակտվել
28-11-2013 16:07

Մ-19. Հայաստանի հավաքականը և Ադրբեջանի հավաքականը նույն խմբում

 

Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացավ 2014-2015թթ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 4-րդ խմբում կմրցի Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի թիմերի հետ: Ընտրական մրցաշարը կանցկացվի Հունգարիայում: Հանդիպումները տեղի կունենան 2014թ. նոյեմբերի 10-ին, 12-ին և 15-ին: