Բավ է պառակտվել
23-05-2016 09:04

Արման Երեմյանը թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է

Շվեյցարիայի Մոնտրյու քաղաքում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը (87 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Եվրոպայի առաջնության նախկին չեմպիոնը հասել էր եզրափակիչ, որտեղ մրցում էր ռուս Վլադիսլավ Լարինի հետ: Երեմյանը զիջեց մրցակցին միայն 0-1 հաշվով և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Երրորդ տեղում Ադրբեջանի և Սերբիայի ներկայացուցիչներն էին:

Ավելի վաղ 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանն, առավելության հասնելով իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին Վարագ Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ), Արման Երեմյանը (87 կգ):